▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է ավտոբուսը հայտնվել զրուցարանում

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը ավտոբուսը Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ըստ վարորդի հայտարարության ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, ապա կոտրել մի քանի գազախողովակների հենասյուներ, գազատար խողովակը, ինչից սկսվել է գազի արտահոսք ու դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել է բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվել զրուցարանի մոտ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее