▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել է Շոյգուի օդանավին ՆԱՏՕ-ի կործանիչի մոտ թռչելու տեսանյութը

«Զվեզդա» հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի F-16 կործանիչի հետ կապված միջադեպի տեսանյութը, որը Բալթիկայի երկնքում փորձել է մոտենալ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին:

Հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես է Հյուսիսատլանտյան դաշինքի կործանիչը Բալթիկ ծովի երկնքում մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ հավասարվում ռուս նախարարի օդանավին, ինչից հետո նրանց միջև հայտնվել է ռուսական «Су-27» կործանիչը:

Այն թեթեւակի ճոճվելով ցույց է տալիս սպառազինությունը, որին հաջորդում է ՆԱՏՕ-ական կործանիչի հեռանալն ու անհետանալը:

Տեսանյութը նկարահանվել է  գեներալ Շոյգուի օդանավից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее