▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակում 100 հազար մարդ հնարավոր չի հավաքել, առավել ևս 40 հազար մարդ. Գալուստ Սահակյան

azatutyun.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական Գալուստ Սահակյանն «անիմաստ է» համարում վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին «խոսակցությունները»։

Սահակյանը վստահ է՝ «նման բան չի կարող լինել»։

ԱԺ նախկին նախագահը կողմ է հարցը բանակցությունների միջոցով լուծելուն։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն այս պահին։

Գալուստ Սահակյան. - Ես կարծում եմ, որ շատ լավ կլիներ, որպեսզի հնարավոր լիներ որևիցե բանակցությունների միջոցով խնդիրը պարզել, առավել ևս ես չեմ հասկանում, թե ինչ լուծում եմ պահանջում:

«Ազատություն». - Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում, շատ պարզ է։

Գալուստ Սահակյան. - Դե այդպես որ լինի, ես էլ առավոտը կվերկենամ, մեկին կասեմ՝ թող հրաժարվի։ Սերժ Սարգսյանն օրենքով՝ բոլոր կանոններով, ինքն ընտրվել է վարչապետ, ի՞նչ է նշանակում՝ մարդը չի ուզում և վեր է կենում ասում, որ պետք է հրաժարվի։

«Ազատություն». - Հազարավոր մարդիկ հավաքվում են հրապարակում և ասում են, որ պետք է հրաժարական տա, Դուք հետևո՞ւմ եք, տասնյակ հազարներ են հավաքվում։

Գալուստ Սահակյան. - Գիտեք, տասնյակ հազարներ նախ չեն հավաքվում։

«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք այդ հնարավորությունը, որ ինչ-որ մի պահի Սերժ Սարգսյանն ի վերջո կլսի բազմահազարանոց մարդկանց։

Գալուստ Սահակյան. - Գիտեք, էդպես միամիտ, ոչ տեսակետ պարունակող առաջարկությամբ չի կարելի ինձ դիմել։

«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը գնա զիջումների և հրաժարական տա։

Գալուստ Սահակյան. - Բայց ո՞ւմ գնա զիջումների, ես էդ չեմ հասկանում։ Այսինքն՝ եթե 10 հազար հոգի, 5 հազար հոգի հավաքվում են, մարդը պետք է գնա զիջումների՞։

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ 10 հազար մա՞րդ է այնտեղ հավաքված։

Գալուստ Սահակյան. - Լավ, թող լինի 15 հազար։

«Ազատություն». - 20, 30, 40 հազար մարդ չկա՞ այնտեղ, հարթակից 100 հազար թիվ էր հնչում:

Գալուստ Սահակյան. - Լավ, վերջացրեք, ես էդ 40 հազար միտինգներին մասնակցել եմ, 100 հազարին մասնակցել եմ։ Ի՞նչ է նշանակում 40 հազար մարդ է հավաքվել, էդ որտե՞ղ է հավաքվել, որ ես էլ չեմ իմացել։

«Ազատություն». - Հանրապետության հրապարակում նայե՞լ եք կադրերը, ուղիղ եթերում, չե՞ք հետևել։

Գալուստ Սահակյան. - Համենայն դեպս Հրապարակում 100 հազար մարդ հնարավոր չի հավաքել, առավել ևս 40 հազար մարդ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее