▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանն այցելել է զորամաս

 

Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Քանաքեռի ԶՈՒ թիվ N զորամաս:

Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին ու զինվորներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ամեն ժամ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մտածում է ձեր մասին, գիտի,որ ունենք հաղթական բանակ, հերոս բանակ, խիզախ զինվորներ, սպասում է բարի լուրերի ձեր ծառայության  ու խիզախության մասին: Մենք հպարտանում ենք ձեր քաջությամբ, հակառակորդին համարժեք պատասխան տալու ձեր վճռականությամբ, Հայաստանի սահմանների ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությամբ ու խիզախ կեցվածքով: Թող 2017 թվականը բոլորիս ցանկությունների, երազանքների կատարման տարի լինի, խաղաղության տարի»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցեց զինվորների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով, հորդորեց շատ կարդալ, աչալուրջ և զգոն լինել: Այնուհետև նախարարն այցելեց զորանոց, ծանոթացավ զինվորների կենցաղային պայմաններին:

Հրաժեշտին սփյուռքի նախարարը զինվորներին և հրամանատարական կազմին մաղթեց բարի ծառայություն և խաղաղ երկինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее