▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է․ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Դավիթ Բաբայան

«12:00-ից մարդասիրական հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է, բայց կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց քաղաքականությունը եւ փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Բոլոր նման քայլերը կասեցվում են, հետ են մղվում, սակայն հակառակորդը, իմ կարծիքով, որոշ հատվածներում շարունակելու է ակտիվ գործողությունները: Հիմնական թիրախներից մեկն է Արաքս գետի վրայի ջրամբարը, որը հիմնականում բավարարում է հարեւան Իրանի կարիքները: Փորձում են այդ ռազմավարական կարեւոր հանգույցը կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց հսկողության տակ, որպեսզի հետո շատ ազդեցիկ լծակ ունենան Իրանի դեմ»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее