«Մենակ թեկուզ նրա համար հպարտ եմ, որ հայ եմ, որ էս եվրոպացիների նման պուբլիչնի չեմ խնչում։ Էս ո՞վ են արա...»,-եվրոպական ճամփորդության ընթացքում ռեփեր Միշոյի կատարած ֆեյսբուքյան այս գրառումը բուռն քննարկումների առիթ է դարձել:
«Ինքը հազարավոր հետևորդներ ունի ու տեսեք` ինչ «արժեքներ» է հակադրում»,-սատիրայով արձագանում էին օգտատերերից շատերը ռեփերի այս գրառմանը:
«Ասում եք Հայաստանում տոնածառի համար մարդուն ճաղերի հետևում են պահում, տեսեք` հայտնի ռեփերն ինչով է հպարտանում, ինչ հիացմունքի արժանանում...»,-մասնավորապես գրել է լրագրող Կառլեն Ասլանյանը: