▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ եմ, որ հայ եմ. չեմ հավատա, որ նախնիներիս պատմությունն ուռճացված է. Քլոե Քարդաշյան

 

Քլոե Քարդաշյանն իր միկրոբլոգում գրառում է կատարել` դատապարտելով Հայոց ցեղասպանությունը.

«Անցյալ տարի Քիմը, Քանյեն, իմ զարմուհիները և ես հնարավորություն ունեցանք այցելել Հայաստան առաջին անգամ, որը շրջադարձային էր: Հիշողություններ, որոնք ես ընդմիշտ կպահեմ: 1.5 միլիոն կորած հոգիներ: Արյունը չի ստում: 

Այսօր ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Տեղեկացվածությունը ուժ է: Եթե մենք ավելին իմանանք, մենք ավելի լավ կգործենք: Ցեղասպանություններն ու բնաջնջումները ողորմելի արարքներ են:

Պատմության մասին մարդկանց կրթելը մեր պարտքն է, ինչպես նաև մեր պարտքն է չլռել, երբ մարդիկ անցնում են տառապանքի և ծաղրի միջով: Լռությունը օգնում է տանջողին ոչ թե տանջվողին: Ես հպարտ եմ, որ հայ եմ և երբեք չեմ հավատա, որ իմ նախնիների պատմությունները ուռճացված են: Այսօր եկեք հարգենք բոլոր նրանց հավիտենական հիշողությունը, ովքեր զոհ գնացին այդ  անժխտելի ատելության արարքին»:

Կարդացեք նաև` Մենք պետք է միասնական լինենք՝ հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Քիմ Քարդաշյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее