▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ եմ ինձնով, որովհետև ոչ մեկի առաջ վիզ չեմ ծռել, ոչ մեկի դուռը չեմ թակել. Սարգիս Գրիգորյան

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է, որ շարունակում է իր անկեղծ զրույցի շարքն ու այս անգամ դերասան Սարգիս Գրիգորյանին է առաջարկել խոսել առանց բեմական դիմակի: Կնոջ խոսքերով՝ Սարգիսը տաքարյուն է, կարող է պահի ազդեցության տակ կոպիտ լինել, բայց նա գիտի անկեղծ սիրել: Սարգիս Գրիգորյանը հասցրել է դառնալ հեռուստադիտողի սիրելի արտիստներից մեկը, բայց իր բաժին կյանքից նա դեռ շատ նպատակներ ունի:

Մանկությանս ամենավառ հիշողությունները...

Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են Աշտարակի հետ, այնտեղ իմ մայրական կողմն է ապրում: Փոքր տարիքում արձակուրդներս միշտ Աշտարակում էին անցնում՝ մորեղբորս տանը, միշտ հիշում եմ այնտեղի կինոթատրոնը, ընկերներիս: Եթե մի փոքր լավ հիշողություններ ունեմ մանկությանս հետ, իսկ դրանք շատ չեն,  ապա կապված են հենց Աշտարակի հետ:

 Եկա, որովհետեւ...

Եկա, որովհետեւ ասելիք ու անելիք ունեմ, եկա, որովհետեւ պիտի գայի:

Ճակատագրական կետ...

Ճակատագրական էր Մանոյի հետ ամուսնանալը:

Հիշում եմ ու տխրում...

Հիշում եմ ու տխրում, որ այդքան գումար ու տարիք չունեի, որ մորս կյանքը փրկեի:

Հիշում եմ ու ժպտում...

Հիշում եմ ու ժպտում, երբ ծնվեց Էվաս՝ երկրորդ դուստրս:

Ափսոսում եմ...

Ափսոսում եմ, որ Հայաստանը հզոր երկիր չէ, որ մենք էլ հզոր դերասաններ դառնանք:

Վստահ եմ...

Վստահ եմ, որ ամեն ինչ իմ ուզածով է լինելու:

Նպատակ ունեմ...

Նպատակ ունեմ օրինակելի ընտանիք ունենալու եւ իմ երեխաներին էլ իրենց նպատակներին հասցնել:

Չասացի կներես ու...

Իմ կյանքում չեն եղել չասված «կներեսներ», մեկին միայն չէի ասել կներես, այն էլ վերջերս սխալս ուղղեցի:

Կարոտում եմ...

Կարոտում եմ ծնողներիս… նրանց իսկապես շատ եմ կարոտում:

Սիրում եմ...

Սիրում եմ ընտանիքս, երեխաներիս: Ինձ համար սերը նրանք են:

Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...

Իմ կյանքում կցանկանայի փոխե՞լ…չէ, ոչինչ չէի ցանկանա փոխել, թող ամեն բան անփոփոխ մնա, ամեն ինչ նորմալ է, թող առողջություն ու խաղաղություն լինի, փոխելու կարիք չկա:

Գնում եմ դեպի...

Գնում եմ դեպի ապագան, լուսավորը, բարությունը, անկեղծությունն ու արժանապատվությունը, գնում եմ դեպի մարդկային արժեքը:

Պայքարել եմ, որ...

Պայքարել եմ, որ մարդն իր տեսակով լինի պարտաճանաչ եւ իր խոսքի տեր, ինչը դժվար է ստացվում: Ինձ շատ պարտաճանաչ եմ համարում, որի համար շատ եմ պայքարել, հիմա ձգտում եմ, որ մարդիկ այդպես լիեն, որովհետեւ առանց դրա մարդը գժվում է:

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ...

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ ոչ մեկի առաջ վիզ չեմ ծռել, ոչ մեկի դուռը չեմ թակել. Ինչ արել եւ ինչի հասել եմ, ինքս ինձնով եմ ստեղծել: Ծնողներիս դաստիրակաությամբ՝ նույնիսկ ծնողներիս միջոցով չեմ հասել այսօրվա կետին:

Վախենում եմ...

Վախենում եմ, որ այն մարդկանց, ում սիրում եմ, իրենց հետ վատ բան չլինի:

Երազում եմ...

Երազում եմ շատ ճանապարհորդել: Կարողանալ հասնել նրան, որ տարվա մեջ գոնե երկու անգամ ճանապարհորդեմ եւ վայելեմ աշխարը:

Կգա մի օր ու ...

Կգա մի օր ու ամեն ինչ կվերջանա, կմնա միայն անունը. Տա Աստված, որ անունը գոնե մնա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее