▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի թոռն ամուսնանում է Ջերմուկի Աշոտ Արսենյանի թոռան հետ

«Հրապարակ»-ը գրում է. «Դատարանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի հարցը 7 ժամ քննելուց հետո որոշեց տնային կալանք սահմանել, ինչը նշանակում է, որ նա չի կարող տնից դուրս գալ, և նրան, բացի ԱԺ պատգամավորներից ու փաստաբաններից, ոչ ոք չի կարող այցելել:

Սակայն մոտ ժամանակներս նշանակված էր Աբրահամյանի թոռան` դստեր տղայի հարսանիքը: Աբրահամյանի թոռը նշանված է Ջերմուկի Աշոտ Արսենյանի թոռան հետ: Եթե մինչ այդ տնային կալանքը չվերացվի, ապա կա՛մ հարսանիքը կհետաձգվի, կա՛մ նախկին վարչապետը ոստիկանների ուղեկցությամբ կմասնակցի սեփական թոռան հարսանիքին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее