▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի ազգականը չի փոխարինում Արգամ Աբրահամյանին. ընտրության օրը հայտնի է

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգի նախագծերից: Ընտրության օրը նշանակելու նախագիծը գործադիրի հավանությանը կներկայացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքից ել տեղեկաանում ենք, որ Արգամ Աբրահամյանի հրաժարակնից հետո նրան ոչ թե փոխարինում է փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, այլ մյուս փոխքաղաքապետը՝ Իսահակ Գրիգորյանը: Արտաշատի բնակիչները հենց նրա անունով են դիմումներ գրում այս կամ այն հարցով, որը քաղաքապետի լիազորությունների շրջանակում է: Իսահակ Գրիգորյանին ուղղված դիմումների վրա նշվում է «Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Իսահակ Գրիգորյանին»:

Ուշագրավ է, որ Աբրահամյաններն ամեն կերպ փորձում էին Արտաշատ քաղաքը պահել իրենց ձեռքում, սակայն երբ տեղեկություններ տարածվեցին, որ Հովիկ Աբրահամյանի մի եղբայրն արտագաղթել է, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը բիզնես է հիմնել Համբուրգում, «քաղաքապետացուն» դիրքերը կարծես թե զիջեց:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее