▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ»-ում ունեցած 50 տոկոս բաժնետոմսը

 

Armtimes.com-ը գրում է. Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր:

Կայքիին հայտնի դարձավ, որ Աբրահամյանները վաճառել են «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից կայքը տեղեկացավ, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին հունվարին: Ընկերության կանոնադրական կապիտալը 174 միլիոն 750 հազար դրամ է: 1996 թվականից ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն էր Սերգո Կարապետյանը, իսկ 2011 թվականից վերջինիս որդին՝ Վաչագան Կարապետյանը: 2017 թվականի հուլիսի 26-ին ընկերության հասցեն փոփոխվել է, որն արտացոլվել է նաեւ կանոնադրության մեջ: Իրավաբանական անձանց ռեգիստրից մեզ տեղեկացրեցին, որ ԲԲԸ-ների բաժնետերերի ռեեստրն իրենք չեն վարում, այդ իսկ պատճառով էլ բաժնետիրոջ մասին տեղեկատվությունը հասանելի չէ նույնիսկ վճարում կատարելու դեպքում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее