▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանն անհեթեթ իրավիճակների մեջ է ընկել

 

Blognews.am-ը գրում է.

Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ «Change» սիթքոմի մեկնարկը կտրվի այսօր՝ 21։00-ին, «Ucom»-ի ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։ Կայքը ներկա է եղել սիթքոմի նկարահանումներին և ներկայացնում է լուսանկարներն ու մանրամասները։

IMG_0651

«Հեռուստատեսությամբ դիտելու շատ բան չկա։ Սրանք արտառոց որակյալ նախագծեր են, որոնք մտնում են եթեր։ Կարծում եմ՝ հեռուստադիտողները բաց չեն թողնի դրանք դիտելու հնարավորությունը։ Մեր սիթքոմը տարբերվում է տեխնիկական մասով։ Նկարահանումներն անում ենք ոչ թե տաղավարներում, այլ տարբեր վայրերում։ Կարծես ֆիլմ լինի,- ասել է Հովհաննեսն ու հավելել, որ ներկայանում է երկու կերպարով։ -Առաջին կերպարս անհաջողակ, ազնիվ դերասան է, մյուսը՝ քրեական հեղինակություն: Որպես դերասան՝ ինձ համար շատ հետաքրքիր է, քանի որ խաղալու տեղ կա»։

Հովհաննեսը նշել է, որ իր կերպարն անընդհատ անհեթեթ իրավիճակներում է հայտնվում, թյուրիմացությունների մեջ ընկնում:

Կայքը դերասանից հետաքրքրվել է՝ դադարից հետո հատկապես ի՞նչն էր գրավիչ այս առաջարկում, արդյոք ֆինանսական մա՞սը.

«Իհարկե, ֆինանսը միշտ կարևոր է, սակայն առաջարկն էլ էր հետաքրքիր։ Ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ամեն օր հաճույքով եմ գալիս աշխատանքի։ Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ։ Աշոտ Աբրահամյանը տաղանդավոր և ինտելեկտուալ սցենարիստ է, ինչը շատ կարևոր է։ Նա  գրել է ֆիլմերի սցենարները, որտեղ ես խաղացել եմ, և լավ է ճանաչում ինձ՝ որպես դերասանի, գիտի իմ հնարավորությունները։ Մենք շատ ներդաշնակ ենք աշխատում իրար հետ»։

IMG_0639

IMG_0658

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее