▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանին ծեծելու համար դատարանը տուգանել է 250 հազար դրամով

2020 թվականի հունվարի 3-ին ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից ծեծի էր ենթարկվել դերասան Հովհաննես Ազոյանը, որի մարմնի տարբեր մասերին ու գլխին՝ պատճառվել էր ֆիզիկական ցավ:

Տեղի ունեցածի վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ, Հովհաննես Ազոյանը ճանաչվել էր տուժող։ 
Այս քրեական գործը քննել է դատավոր Դավիթ Բալայանը, հենց նույն տարում էլ վճռել է՝ ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ կիրառել տուգանք 250 հազար դրամի չափով։

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ որոշումը տուժող կողմը վերադաս ատյաններ չի բողոքարկել։

Այս մասին գրում է «Հրապարակ»-ը

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее