▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանի ուշագրավ հայտարարությունը

 

«Հրապարակ»-ը զրուցել է ճանաչված դերասան, հաղորդավար, հումորիստ Հովհաննես Ազոյանի հետ։ Դերասանը թերթի հետ զրույցում չի բացառել քաղաքական դաշտում հայտնվելը՝ նշելով, որ իրենից ամեն ինչ սպասելի է:
-Հայկական հեռուստատեսային այն քիչ դեմքերից եք, որը մասնակցում է քաղաքական բողոքի ակցիաներին, դիրքորոշում է հայտնում: Ո՞ր ուժի հայացքներն են Ձեզ համար ընդունելի:
-Ինձ համար քաղաքական շատ լուրջ գործունեություն է ծավալել Նիկոլ Փաշինյանը, իմ հերոսն է եղել Նիկոլ Փաշինյանը տարիներ ի վեր, այսօր էլ չի դադարում լինել իմ հերոսը: Նրան մի քիչ անհրաժեշտ է մոդեռն մենեջմենթ, ինքը դրա կարիքն ունի և գնում է դեպի դրան, ես դա տեսնում եմ»։
-Իսկ ապագայում հնարավո՞ր է Ձեզ տեսնենք քաղաքական դաշտում:
-Ինձնից ամեն ինչ սպասեք, բայց այնպես չէի ուզի դա այդպես լիներ, որովհետև իմ նախկին կյանքն ինձ դուր է գալիս»։
-Քաղաքական հայացքների պատճառով Ձեզ երբևէ անհանգստացրե՞լ են:
-Երբեք, որովհետև, կարծում եմ՝  ինձ համարել են ազնիվ խոսափող և կիսել են իմ կարծիքը քաղաքական բոլոր ճամբարներում։ Այնպես է ստացվել, որ ես, Հայկոն ու Մկոն ծնվել ենք ժողովրդի ծոցից։
-Գնահատելով այսօրվա իրականությունը, երկրի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում:
-Ես կարծում եմ՝ Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքում տեղի է ունենալու սերնդափոխություն։ Այն սերունդը, որը կամուրջ է լինելու հաջորդ սերնդին, կարելի է վստահել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее