Tert.am-ը գրում է. Հովհաննես Ազոյանի անձնական կյանքը շարունակում է մնալ բուռն քննարկումների կիզակետում: Դերասանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է մի աղջկա՝ Տաթև Զախարյանի լուսանկարները, ինչը տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել:
Արդեն իսկ բուռն քննարկումներ են ծավալվում, որ Հովոն և Տաթևը սիրային կապ ունեն: Կայքը կապ հաստատեց դերասանի հետ՝ պարզելու, թե ինչն է կապում իրեն և Տաթևին, սակայն նա կարճ պատասխանեց. «Անձնական բնույթի հարցերի չեմ պատասխանում»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում