BlogNews.am-ը գրում է, որ իր տեղեկություններով դերասան Հովհաննես Ազոյանը և դիմահարդար Մերի Ազոյանը բաժանվել են։ Նրանց ընտանիքի ընկերներն ասում են, որ վերջին շրջանում Հովոյի և Մերիի ընտանիքը շատ անկայուն էր դարձել։ Ըստ այդ լուրերի՝ Հովհաննեսը գնացել է տանից և այժմ ապրում է ընկերոջ մոտ՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող հյուրանոցում:
Ի դեպ, օրերս Հովոն Facebook-ի իր էջում հրապարակել է «Կովկաս» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող հյուրանոցի նկարն ու մակագրել՝ «Իմ նոր տունը»։
Այս տեղեկությունները ճշտելու համար BlogNews.am-ը փորձել է կապ հաստատել Հովոյի հետ, սակայն վերջինս կա՛մ անհասանելի է եղել, կա՛մ չի պատասխանել զանգերին։ Մերի Ազոյանն էլ ասել է, որ իր և Հովոյի բաժանության մասին լուրերը սուտ են։
«Այդ լուրերն արդեն 4 տարի է՝ պտտվում են։ Մեր ընտանիքում որևէ խնդիր չկա»,- հավաստիացրել է նա։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում