▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույզերս խեղդում էին, երբ սպասում էի տղայիս ծննդին, իսկ առաջին հանդիպումն ուղղակի ֆանտաստիկ էր

Հույզերս խեղդում էին, երբ սպասում էի տղայիս ծննդին, իսկ առաջին հանդիպումն ուղղակի ֆանտաստիկ էր. Դավիթ Հակոբյան

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր առավոտյան 08:15 րոպեին ծնվել է դերասան ամուսիններ Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի առաջնեկը, այդ ժամից սկսած ինչպես Դավիթն է ասում` փոխվել են իր կյանքի գույներն ու իմաստը:

Առաջին անգամ հայր դառնալու իր հույզերով ու զգացողություններով կայքի հետ կիսվել է նորաթուխ հայրիկը.

«Հույզերս խեղդում էին, երբ սպասում էի տղայիս ծննդին, իսկ առաջին հանդիպումն ուղղակի ֆանտաստիկ էր: Պատկերացրեք` գրեթե 15 րոպե ուղղակի հայացքով շփվում էի նրա հետ, իսկ առաջին գրկախառնությունն ու թաթիկների համբույրը կյանքումս երբեք չեմ մոռանա: Սա մի նոր սկիզբ է, կյանքի նոր էտապ, որը նկարագրելը գրեթե անհնար է, միայն ցանկությունս կհայտնեմ, որ բոլորն արժանանան այս պարգեւին, քանի որ սա ապրելու եւ արարելու նոր հույս է տալիս, ավելի ուժեղ ու նպտակասլաց ես դառնում»,- նշեց Դավիթն ու պատմեց.

«Որդիս ծնվել է 3.4 կգ քաշով եւ 51սմ հասակով, ասեմ, որ շատ գեղեցիկ տղա է: Ճիշտ է աչքերի գույնը դեռ չի երեւում, բայց կարծում եմ, տղաս ինձ չի դավաճանի եւ ինքն էլ կանաչաչյա կլինի, ինչպես երազում էր Նոնան»:

Դավիթի ու Նոնայի որդին կկրի պապիկի անունը, այս հարցում զույգը հատուկ պայմանավորվածություն ունի.

«Նոնան ցանկանում էր, որ մեր տղան կրի իմ անունը, բայց հետո որոշեցինք, որ իմ անունը ապագայում կկրի մեր թոռնիկը: Տղայիս հորս անունով ենք կոչել՝ Էդուարդ: Ասեմ, որ ես ու Նոնան միասին ենք եկել այս որոշմանը, թեպետ առաջարկն իմն էր, քանի որ հայրս լավ ու հաջողակ մարդ է: Բայց նաեւ խոստացել եմ Նոնային, որ երկրորդ բալիկի անունը միայն ինքը կորոշի: Ի դեպ՝ նշեմ, որ ծնողներիս ուրախությունը եւս աննկարագրելի էր, երբ իմացան առաջին թոռնիկի ծննդի մասին»,- պատմեց դերասանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее