▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունենք՝ կողմերն անվերապահորեն կիրականացնեն պայմանավորվածությունը. Լավրով

Մոսկվայում ընթացող ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը։ «Մենք 2 օր առաջ հանդիպում ենք ունեցել Մոսկվայում։ Առաջարկությունը եղել է նախագահ Պուտինի կողմից՝ Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված։

Հենց սկզբից Ռուսաստանը, ինչպես երկկողմանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, արել է ամեն ինչ՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսային բանակցություններից հետո նախագահ Պուտինը հումանիտար նկատառումներից ելնելով առաջարկել է հրադադարի ռեժիմ մտցնել։ Եվ հոկտեմբերի 10-ին կայացավ մեր հանդիպումը, որը թույլ տվեց հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել։ Եվ հույս ունենք, որ այն անվերապահորեն կիրականացնեն երկու կողմերն էլ»,- հայտարարեց Լավրովը:

 ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացակայանի և ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի  ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее