Life.panorama.am-ը գրում է.
Այսօր երգչուհի Լիանան նշում է ծննդյան 36-ամյակը: Երգչուհին կայքին պատմել է, որ տոնական օրվա մեկնարկը տրվել է անակնկալներով.
«Շատ հաճելի է, երբ ծննդյանդ օրը ստանում ես ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ, դրանք ինձ համար առավել քան թանկ են: Օրս սկսել է տպավորիչ անակնկալներով՝ ուղիղ կեսգիշերին Միացյալ նահանգներում ապրող ընկերուհիս նվերներ էր ուղարկել մեր տուն, դուռը բացելուն պես շատ շոյվեցի,- նշեց Լիանան ու շարունակեց.
«Գիտեք՝ իրականում ես ավելի շատ սիրում եմ նվերներ տալ, քան ստանալ, սակայն երբ քո մտերիմներն են քեզ նվերներ մատուցում, որոնց անկեղծության վրա մեկ տոկոս անգամ չես կասկածում, դա իսկապես շատ հաճելի է, հետո մտերիմներդ քեզ լավ ճանաչելով՝ գիտեն ինչպես ուրախացնեն»:
Խոսելով 4.5 տարեկան որդու շնորհավորանքից՝ երգչուհին ժպիտով նշեց.
«Տղաս իմ ձեռքբերումն է, իմ հարստությունը, իմ ուժը, այսօր ծնունդս նաեւ նրա գոյությամբ է նշանավորվում: Անկեղծ ասած՝ կեսգիշերին տղաս քնած էր, իսկ առավոտյան, երբ արթնացավ ու տեսավ ընկերուհուս ուղարկած գեղեցիկ փաթեթեավորված նվերները, անմիջապես զարմացավ, այդ ժամանակ ասացի, որ մայրիկի ծննդյան օրն է, դե իսկ նա էլ բոլոր երեխաների նման ուրախացած ասաց՝ «Մամ, էսօր տորթիկ ե՞նք ուտելու, մոմեր ե՞նք փչելու»: Ալենիս մի համբույրն ու ժպիտն անգամ ծննդյանս ամենաթանկ նվերն է»:
Լիանայի ամուսինը եւս կնոջը գեղեցիկ ծաղիկներ ու հաճելի նվեր է մատուցել, որի մասին երգչուհին չցանկացավ մանրամասնել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում