Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում, երբ ՔՊ-ն ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց. «Այն պահվածքը, որ տեսել եմ նիստերի դահլիճում, ինձ մտահոգելու տեղիք է տվել: Տեսել եմ, թե ինչպես եք ագրեսիվ պահվածք դրսևորում կանանց նկատմամբ, տեղից ռեպլիկներ բաց թողնում: Ես չեմ կարող կողմ քվեարկել»: Բաքոյանը չհամաձայնեց, որ նիստերի դահլիճում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել:
Քվեարկությամբ Բաքոյանն ընդունվեց հանձնաժողովի փոխնախագահ: