▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ` դուր եմ գալիս տղամարդկանց. Իջին

Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Իջինի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Գեղեցկությունը միայն արտաքնապես չի արտահայտվում

 Կարևորը ներքին ներդաշնակությունն ու ինքնավստահությունն է։ Աղջիկը կարող է արտաքնապես տգեղ լինել, բայց իր ժեստերով, խոսելաձևով, պահվածքով այլ էներգիա հաղորդի և այլ տպավորություն ստեղծի։ Գեղեցկությունը հենց նրանում է կայանում, որ աղջիկը գիտի` իրեն ինչպես դրսևորել։

 Ոչ բոլորն են օժտված սեքսուալությամբ

 Սեքսուալ աղջիկներին հարկավոր չէ բաց հագնվել` ուշադրություն գրավելու համար։ Աղջիկը կարող է ոտքից գլուխ փակ լինել, բայց հայացքով, աչքերով, շարժուձևով յուրաքանչյուրին գերել։ Կան աղջիկներ, որոնք սեքսուալ չեն և արհեստական ձևերով փորձում են ցույց տալ իրենց գրավչությունը։ Հավատացեք, տղամարդիկ  միանգամից զգում են նման աղջիկներին։

 Երբեմն, տղամարդկանց կողքին այնքան  հասարակ թվացող կանանց ենք տեսնում, որ հարց ենք տալիս, թե ինչ է գտել այս աղջկա մեջ։ Նման աղջիկներն իրենց էներգիայով են գերում տղամարդկանց։

Ես չեմ կարող ասել` սեքսուա՞լ եմ, թե` ոչ։ Դա պետք է տղամարդիկ ասեն։ Ես ինձ որպես արտիստ, մոդել եմ դիտում։ Չեմ մտածում այնպես անել, որ սեքսուալ լինեմ։ Ինձ դրսևորում եմ ինձ այնպես, ինչպես կամ, քանի որ արհեստականը նկատելի է։ Հուսով եմ` դուր եմ գալիս տղամարդկանց ։)'

Հեշտ չէ գեղեցիկ լինել

 Շատերի կարծիքով, եթե գեղեցիկ ես, երջանիկ ես, քանի որ քեզ համար կյանքը շատ ավելի հեշտ է։ Ես կկոտրեմ այդ կարծիքը, քանի որ ինքս էլ շատ դժվարությունների միջով եմ անցել ու ամեն պահ անցնում եմ։ Լինես գեղեցիկ, թե տգեղ, մեկ է` քննադատողները քննադատում են, բամբասողները` բամբասում։ Միշտ եմ պայքարում և չեմ հանձնվում։ Մարդկանց մոտ կան ստանդարտներ, կարծրատիպեր, որ մարդուն քառակուսու մեջ են դնում և բոլորին նույն ձև են ընկալում։ Ուզում եմ, որ մարդիկ նախ ճանաչեն դիմացինին, հետո կարծիք արտահայտեն։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Հաղթողն առած է եղել, իմ դեպքում էլ օլիգարխներն են բացել ճանապարհս. Իջինը՝ տարածված լուրերի մասին

Աստված չանի, որ բախվեմ դրա հետ… Իջինը` ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее