Հանգստյան մի օր պաշտպանության նախարար Վազգեն Աարգսյանի մեքենան մոտենում է սահմանապահ զորամասերից մեկի դարպասներին: Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը:
Հերթապահ զինվորը ներկա-յանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին:
- Տղա ջան, դու ինձ չես ճանաչում ,- հարցնում է նախարարը:
- Ճանաչում եմ, պարոն նախա-րար, բայց հրամանատարն այդ-պես է կարգադրել, առանց իրեն տեղյակ պահելու զորամասի տարածք ոչ մեկին թույլ չտալ:
- Զեկուցիր, տղա ջան,- ասում է նախարարը, ու ժպիտը դեմքին, համբերատար սպասում:
Հրամանատարը ներկայանում է նախարարին, զեկուցում: Հետո նախարարը ասում է.
- Հերթապահ զինվորին կներկայացնես արձակուրդի, արժանի զինվոր է: Հետո անկաշկանդ զրույց է սկսվում շարահրապա-րակում հավաքված զինվորների հետ:
Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ): Նախարար Վ. Սարգս-յանը դիմում է մի զինվորի.
- Գիտես, թե ինչ են նշանակում այդ տառերը:
Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը...
- Պարոն նախարար, ՀԲ-ն նշանակում է` Հասնենք Բաքու:
Շարահրապարակով մեկ լսվում է Վազգեն Սարգսյանի բարձր ծիծաղը, գրկում է զինվորին....


