Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Մարիա Բարեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային, պետական և քաղաքական գործիչ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակի առթիվ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հինադրամի կողմից թողարկված 85 հուշամեդալներից մեկը հանձնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ի դեպ, հուշամեդալը տրվում է Դեմիրճյանի հիշատակի հավերժացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Այն քաղաքապետին է հանձնել Դեմիրճյանի այրի, տիկին Ռիմա Դեմիրճյանը»:



