▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացու ապաքինմանը աջակցելու նպատակով բժիշկ է գործուղվել Կահիրե

Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին հուլիսի 14–ին հարձակման ենթարկվելու հետեւանքով վիրավորված ՀՀ քաղաքացուն բժշկական օգնություն ցույց տալու համար Կահիրե է գործուղվել պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանը:

«ՀՀ ԱԳՆ-ի նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանը աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆ. Ա.Հովհաննիսյանին»,-այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее