▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուրգադայում վիրավորում ստացած կինը կտեղափոխվի Երևան

Հուրգադայում վիրավորում ստացած կինը կտեղափոխվի Երեւան: Այս մասին նշված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանից հետաքրքրվել է հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետեւանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակով։

Դեսպանը տեղեկացրել է, որ տուժածն ապաքինվում է, եւ եգիպտացի մասնագետներն արդեն հնարավոր են համարում առաջիկա օրերին նրա տեղափոխումը Հայաստան։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիվանդը բուժման ընթացքում գտնվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության մշտական ուշադրության եւ հոգացության կենտրոնում։ Լեւոն Ալթունյանը խնդրել է, որ տուժած հայ զբոսաշրջիկի վերադարձի չվերթի մասին նախարարությանը նախապես տեղեկացվի նրան օդանավակայանից բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար։

Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին Լեւոն Ալթունյանը հանձնարարականներ է տվել տուժածի հայրենիք տեղափոխվելուց հետո կազմակերպել մասնագետների կոնսիլիում, գնահատել նրա առողջական վիճակը եւ զեկուցել հետագա բուժման ընթացքի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее