▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են 3-րդ երկրից մեքենա ներկրել, արգելքը նրանց չի վերաբերում. ՊԵԿ փոխնախագահ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր հերքել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանի հայտարարությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտոմեքենաների ներկրման արգելքը չի տարածվելու ֆիզիկական անձանց վրա:

Հիշեցնենք, որ armtimes.com-ի հետ զրույցում Արա Աբգարյանը նշել էր, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի: 

«Հիմա մամուլում, կարծես թե, ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես՝ զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից, մասնավորապես, ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել երրորդ երկրներից: Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018 հունվարի 1-ից Ճապոնիայից որևէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,- ասել է Վախթանգ Միրումյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее