▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունաստանը համարում է, որ Թուրքիան ագրեսիվ հարևան է

Շվեյցարական Դավոս քաղաքում կազմակերպված «Համաշխարհային տնտեսական ֆորումի» ժամանակ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խոսել է թուրք-հունական հարաբերությունների մասին: Միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել Էգեյան ծովում առկա թուրք-հունական հակասություններին, մասնավորապես որոշ կղզիների պատկանելիության հարցին: Ցիպրասը մասնավորապես ասել է. «Մենք ապրում ենք մի հարևանի հետ, որը Էգեյան ծովում անհասկանալի կերպով ռազմական ագրեսիա է ցուցաբերում: Մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու Թուրքիայի ագրեսիվ պահվածքի դեմ: Լյուքսեմբուրգում և Հոլանդիայում ապրողների համար ագրեսիվ լինելը հեշտ է, որովհետև հարևանները Բելգիան և Լյուքսեմբուրգն են, այլ ոչ թե Թուրքիան: Սակայն մեզ համար բնավ հեշտ չէ »,-ասել է Ցիպրասը: Թուրքական «Yeniakit» թերթի կայքն էլ հայտնում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարը Դավոսում հայտարարել է, որ պաշտոնական Աթենքը խորապես մտահոգված է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների առնչությամբ: «Թուրքիայի ներխուժումը Սիրիա, ամբողջ ինչպես Մերձավոր Արևելքում այնպես էլ միջազգային իրավունքի տեսակետից նոր խնդիրներ է առաջացնում: Մենք մտահոգված ենք Կիպրոսի հիմնախնդրի նման այլ տարածաշրջանային խնդիրների վրա կողմնակի ազդեցությունից»: 

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее