«Հումորը լավ բան է, բայց մարդու ֆիզիկական հատկանիշների շուրջ հումորը շատ վատ տեղ է տանում։ Քաղաքական հայացքների, արտահայտած մտքերի ու տենց լիքը բաների մասին կարելի է ու նույնիսկ անհրաժեշտ է հումոր անել, բայց Տեր Պետրոսյանի ֆիզիկական հատկանիշների մասին հումորը լավ չի։ Ամեն դեպքում ֆիզիկական հատկությունը մարդու ընտրություն չի, որը թույլ տա՝ հումորներ անել։
Շատ կարևոր է այս հարցում կոնսենսուս ունենալ, որը կբացառի ցանկացած մեկի ֆիզիկական հատկության մասին հումորը»,-գրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով դերասան Սերգեյ Դանիելյանի վերջին «Դիվադադար» հաղորդմանը, որում վերջինս արտահայտվում է Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: