▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորս թաղման օրը գողացել է մեր ամբողջ գույքի վկայականներն ու փաստաթղթերը. Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդի

Aravot.am-ը գրում է. Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին՝ Նորիկ Սիմոնյանը, շարունակում է հերքել հորեղբոր՝ Արամ Սիմոնյանի «բացահայտումները», որոնք նա շարունակում է ներկայացնել լրատվամիջոցներին: 

Ինչ վերաբերում է հորեղբոր պնդումներին, թե ինքն է սպանել հորը, Նորիկ Սիմոնյանը բացարձակ հիմարություն որակեց. «Ես այսքան ժամանակ լռում էի, որովհետև, ի տարբերություն շատերի, ես չեմ ցանկանում, որ այս ամենը շոուի վերածվի: Նա նշում է, որ հենց ուզում է փաստեր հրապարակել, չգիտես ինչպես` կա՛մ այդ հոդվածի հեղինակն է առեղծվածորեն անհետանում, կա՛մ մեկ այլ դեպքում պարզապես լրագրողը հրաժարվում է այլեւս այս գործով գրել. բացարձակ հիմարություն»: Անդրադառնալով հորեղբոր մեկ այլ հայտարարության, թե ինքը հոր մահից հետո բնակվում է ազգականի՝ Յուրիկ Սիմոնյանի տանը, հավերի հետ միասին՝ Նորիկ Սիմոնյանը շարունակեց. «Ընդամենը գիշերել եմ մի քանի անգամ… իսկ բնակվում եմ արդեն շատ վաղուց այն տանը, որտեղ միշտ էլ բնակվել եմ՝ մեր տանը, հավերին նվիրել եմ հարևաններին և հորեղբորս՝ Յուրիկին, քանի որ ես նրանց խնամելու ժամանակ չունեմ: Տան դռները բաց են, փորձում եմ կարգի բերել տունը: Թող ոչ ոք, ինձանից առավել, իմ հոր անունի, պատվի մասին չմտածի: Իսկ Արամը, ում հայրս տանել չեր կարողանում հայրական տունը վաճառելու համար, թող փորձի ավելի ճիշտ ինֆորմացիա հավաքել և կեղծիքներից զերծ մնա: Ես երբեք չեմ հրաժարվել ու ինձ վատ չեմ զգացել, որ իմ հայրը եղել է Մանուկ Սիմոնյանը: Տեղեկություն է եղել, որ ես տուն եմ վաճառում, կամ ինչ որ գույք, չկա նման բան, այդ տունը իմ հայրական տունն է և, ի տարբերություն Արամի, այդ տունը չի վաճառվի ոչ մի գնով»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее