▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել

Վալոդյա Գրիգորյանի ողբերգական սպանությունից անցել է արդեն չորս ամիս։ Կորստի ցավը շարունակում է խոր հետք թողնել ընտանիքի կյանքում, իսկ ժամանակը չի կարող մեղմել այն դատարկությունը, որ թողել է սիրելի հոր բացակայությունը։

Այս օրերին քաղաքապետի դուստրը կատարել է հուզիչ գրառում՝ անդրադառնալով իր հորը և ընտանիքի ապրած անասելի ցավին։

«Աշխարհի բոլոր բառերն էլ գրեմ, բոլոր հնարավոր և անհնարին նախադասությունները կազմեմ, մեկ է չեմ կարողանա բացատրել այն ցավը, որի միջով անցնում է մեր ընտանիքը, Պապ…
Մեր սերն ու կարոտը սահման չունի։ Գիտեմ, որ Աստծո կողքին ես և մշտապես պահապան ես լինելու Մամային, Սյուզիին, Լյովին, Տոմային ու Ինձ
»։

Այս խոսքերը լի են անսահման կարոտով, ցավով ու սիրով՝ արտացոլելով դստեր ապրումները` հոր կորստի ծանր իրականությունը սրտում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее