Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոշ Դուամելը ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհավորել է հայերին՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ։ Դերասանն իր շնորհավորանքը թարգմանել է Google Translate-ի միջոցով, ինչի արդյունքում այն փոքր-ինչ անհասկանալի և զվարճալի է ստացվել:
«Շնորհավոր Անկախության իմ բոլոր ընկերների գեղեցիկ հայերենով (և շնորհակալություն Google Translate)!»,- գրել է Ջոշ Դուամելը` հրապարակելով հետևյալ լուսանկարը: