Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին քիչ առաջ ժամանել է Հայաստան։ Դերասանին դիմավորել է գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է:
Տեղեկացնենք, որ հայաստանյան այցի այցի շրջանակներում Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին եւ հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության: Արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երևանում։ Սպասվում է, որ Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անուն:
Լուսանկարը՝ news.am-ի