Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք այն մասին, որ հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքն իր և դերասանուհի Ջենիֆեր Գարների բաժանումից հետո սիրավեպ էր սկսել իր երեք երեխաների դայակ` ազգությամբ հայ Քրիստին Ուզունյանի հետ, ով ըստ որոշ աղբյուրների՝ պլանավորում է հղիանալ հայտնի դերասանից:
Օրերս դերասանի նախկին կինը՝ Ջենիֆեր Գարները, հայտնվել է հայտնի «Vanity Fair ամսագրի շապիկին, ինչպես նաև անկեղծ հարցազրույց է տվել՝ պատմելով Քրիստին Ուզունյանի հետ սկանդալի ու Բեն Աֆլեքից բաժանվելու մասին:
«Մեր ամուսնությունն իսկական էր: Խաղ կամ բեմադրություն չէր: Ես շատ էի ուզում պահպանել այն, բայց չստացվեց: Մենք արդեն մի քանի ամիս առանձին էինք ապրում, երբ ես առաջին անգամ լսեցի դայակի հետ պատմության մասին: Այն ոչ մի առնչություն չունի մեր բաժանվելու որոշման հետ: Դայակը այդ պատմության հետ կապ չունի: Սխալ մեկնաբանություննե՞ր: Այո, և մեր երեխաների համար բոլորովին լավ չէր, որ նրանց դայակը հանկարծ անհետացավ նրանց կյանքից»,- պատմել է հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Գարները: