▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդի ամենասկանդալային լուսանկարիչն արել է աստղերի ամենաանպատկառ լուսանկարները

Օրերս իր կարիերայի 20-ամյակը նշեց Հոլիվուդի ամենաէպատաժային լուսանկարիչներից մեկը՝ Թերի Ռիչարդսոնը։ Նա լայն ճանաչում ստացավ շնորհիվ աստղերի պրովոկացիոն ֆոտոշարքերի։ Իր երկարամյա կարիերայում նրա սկանդալային օբյեկտիվում են հայտնվել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջերադ Լետոն, Մայլի Սայրուսը, Մակալոյ Կալկինը, Ռիհաննան, Լեդի Գագան և տասնյակ այլ աստղեր։ Ձեզ ենք ներկայացնում լուսանկարչի ամենասկանդալային աշխատանքները։

Լեդի Գագա

Ով-ով, բայց Լեդի Գագան միայն լսելով չէ, որ գիտի, թե ինչ ասել է՝ անկաշկանդ լինել ֆոտոխցիկի առջև։ Ստեֆանի Ջերմանոտան՝ նույն ինքը՝ Լեդի Գագան, էպատաժային շիկահեր է, ով անկասկած հանդիսանում է Թերիի ամենաանկաշկանդ մոդելներից մեկը։

2011 թվականին լուսանկարիչն ու երգչուհին թողարկեցին «Lady Gaga x Terry Richardson» ֆոտոգիրքը, որի մեջ մտան 10 ամսվա ընթացքում Թերիի կողմից արված Լեդի Գագայի սև ու սպիտակ լուսանկարներ։ Հավաքածուի մեջ ներառված էին շուրջ 400 լուսանկարներ։ Ինքը՝ երգչուհին, ալբոմը բնորոշել էր որպես բացարձակապես չֆիլտրված։
«Նրա մոտ կան լուսանկարներ, որտեղ ես նոր եմ արթնանում, երբ ես ատամներս եմ մաքրում, լոգարանում եմ, զուգարանում եմ, ցնցուղ եմ ընդունում»,- կիսվել է Լեդի Գագան իր հարցազրույցներից մեկում։
Ջարեդ Լետո
«Thirty Seconds to Mars» խմբի առաջնորդի պարագայում լուսանկարչից պահանջվեց 10 ամիս, որպեսզի ստանա պայթեցնող սկանդալայնություն ունեցող լուսանկարների շարք՝ ի ուրախություն արտիստի երկրպագուների։
Ի դեպ, Լետոն ու Թերին վաղեմի ընկերներ են։ Ջարեդ Լետոն անգամ նկարել է Թերիին իր երաժշտական հոլովակներից մեկում։
Մակալոյ Կալկին
«Один дома» ֆիլմի հերոսին ու լուսանկարչին ևս կապում է երկարամյա ընկերությունը։ Դեռ այն ժամանակ, երբ Մակալոյը բարձրահասակ դեռահաս էր ու նոր-նոր էր ձերբազատվում շիկահեր ու սպիտակամաշկ փոքրիկի կերպարից, նրանք արդեն ընկերներ էին։ Ինչ խոսք, նրանց համագործակցության առաջին փուլում Կալկինը համարձակ կերպարներում հանդես եկավ՝ ստանալով «չար տղայի» կերպար։

Ջոնի Նոքսվիլ
Ջոնի Նոքսվիլը ևս հայտնվել է Թերիի օբյեկտիվում։ Ամեն անգամ հանդիպելով լուսանկարչին՝ Ջոնին հնարավորինս շատ էր խելագարություններ անում՝ չամաչելով մերկացնել մարմնի տարբեր մասերն ու ոչ հոլիվուդյան ծամածռություններ անել։
Պապարացիները բազմիցս են բռնացրել Լինդսի Լոհանին պիկանտ իրավիճակներում։ Հաճախ այսպիսի իրավիճակները հանգեցնում էին բախումների, կռիվների, հիստերիաների ու ոստիկանության միջամտության... Թերի Ռիչարդսոնն, ի տարբերություն իր կոլեգաների, շահեկան կարգավիճակում հայտնվեց, երբ համոզեց հոլիվուդյան այս խուլիգան աղջկան տեսախցիկի առջև անպարկեշտ դիրքերով լուսանկարվել, և արդյունքում կռիվներ ու անախորժություններ չեղան։

Մայլի Սայրուս
Լուսանկարչի մյուս սիրելի մոդելը Մայլի Սայրուսն է։ Թերիի ֆոտոսեսիաների ժամանակ Մայլին կարողացավ ոչ միայն մերկանալ ու ծամածռություններ անել, այլև զարմացնել ակրոբատիկ համարով։

Նիկոլաս Քեյջ
Ճիշտ է՝ Քեյջը զերծ մնած Թերիի ֆոտոխցիկի առջև մերկանալուց, բայց չկարողացավ զսպել ծամածռություններ անելու ցանկությունն ու նույնիսկ փորձեց գանգսթերի կերպարով հանդես գալ։
 Աղբյուրը՝ Blognews.am

Դեսից-դենից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее