▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլանդիայի վարչապետը Էրդողանին անվանել է խելագար

Այսօր Հոլանդիայի իշխանությունները կտրականապես արգելել են Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ինքնաթիռին վայրէջք կատարել Ռոտերդամում,որտեղ վերջինս պատրաստվում էր ելույթ ունենալ տեղի երկքաղաքացի թուրքերի հետ և գովազդել Էրդողանի նոր սահմանադրության օգտին...Չավուշօղլուն ցանկանում էր մեկնել Հոլանդիա այն դեպքում,երբ պաշտոնական Ամստերդամը կտրականապես դեմ էր...Արձագանքելով Նիդերլանդների իշխանության քայլին Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ Հոլանդիան նացիստական և ֆաշիստանական մնացուկ է...
Էրդողանի այս լկտիությանը արձագանքել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն..."Ես հասկանում եմ, որ նրանք բարկացած են, բայց սա դուրս է գալիս բոլոր սահմաններից...",-իր վրդովմունքն է հայտնել Նիդերլանդների վարչապետը... Ռյութեն Էրդողանի պահվածքն անվանել է ԽԵԼԱԳԱՐ...
Թուրք-հոլանդական հարաբերությունները շարունակում են կտրուկ վատթարանալ...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее