Armlur.am-ը գրում է.
Դերասան Յուրի Իգիթխանյանը, ով այժմ նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որպես պրոդյուսեր-համակարգող` չի կարողանում իրականացնել, իր խոսքով, հայկական շուկայի համար աննախադեպ մի ծրագիր հովանավոր չունենալու պատճառով: Հեռուստածրագիրը մշակման փուլից առաջ չի անցնում. «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը իր ազդեցությունն ունի նաեւ մեր ոլորտի վրա, ամեն դեպքում, հովանավոր գտնելու հարցում փորձում եմ գործի դնել անձնական կապերս»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա:
Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասանին հարցրինք` արդյոք ունի թատրոնից հրավերներ կամ այնտեղ վերադառնալու ցանկություն. «Խաղացանկային թատրոնում հանդես գալն ինձ համար շատ բարդ է, ես ազատ ռեժիմով աշխատելու կողմնակից եմ. այսինքն` խաղացանկը պետք է հարմարեցնեմ ինձ, ոչ թե հակառակը: Իսկ այդպես չի ստացվում»,-պատասխանեց նա: Յուրին, սակայն, նշեց, որ որպես պրոդյուսեր՝ թատերական հետաքրքիր նախագիծ իրականացնելու ցանկություն ունի. «Դա կանեմ այն ժամանակ, երբ գտնեմ երիտասարդ, կրեատիվ մտածողությամբ ռեժիսոր, համապատասխան պիես, եւ երբ հնարավոր կլինի նյութը մատուցել 21-րդ դարի շնչով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, ապա Յուրին ուրախությամբ հայտնեց, որ առիթ է ունեցել դերասան Հայկ Մարությանի թիմի հետ հետաքրքիր ու հաճելի համագործակցություն ունենալ նոր կինոկատակերգության շրջանակում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում