|
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված պատարագի ընթացքում, Արագածոտնի թեմի հոգևորականների հետ ուշագրավ դեպքեր են եղել։ Ոստիկանների պնդումները («100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է»), դադարեցին Տեր Փառենի համառության շնորհիվ, և իրավիճակը հանգուցալուծվեց, երբ նրանք համոզվեցին, որ քահանան գնում է Սաղմոսավանք, ոչ թե Հովհաննավանք: Սակայն, մինչ Տեր Փառենին հավատացել ու հանգիստ են թողել, հոգևորականներից մեկի դեպքում իրավիճակը առավել մտահոգիչ է եղել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության` իրավապահները) հոգևորականի են մեքենայով առևանգել։ Լուրերի համաձայն՝ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանին քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության՝ իրավապահները) մեքենա են նստեցրել, մոտ հարյուր մետր տարել են, ու երբ համոզվել են, որ նա Հովաննավանք չի գնում, իջեցրել են նրան մեքենայից, բայց միանգամայն այլ վայրում։ Ասել է թե՝ հոգևորականին զրկել են ազատ տեղաշարժվելուց, ստիպողաբար նստեցրել են մեքենա, ըստ էության՝ առևանգել, ու հետո որոշել են թողել ազատ»: Դիտեք նաև՝ |
Հոգևորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ի՞նչն է պատճառը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


