▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգևոր սպասավորին սպառնացել են սոցցանցային թեմաներով․․․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վեդիում այսօր անհետացած քահանան հենց ինքն է` 10 Տիրադավին հենց նոր միացած Տեր Արտաշեսը․․․

այսօր անհետացած այն քահանան է, ում փնտրում էին բոլորը ու չէինք հայտնաբերում 12 ժամ

շարունակ, քանի որ հանդիպել էր նախկին թեմակալ Տիրադավի վստահորդին ու հոգեբանական ճնշումների ենթարկվել, ինչպես այսօր Դավալուի , Վեդու Եկեղեցու, Արտաշատի եւ այլ բնակավայրերի քահանաներն էին հետապնդել ու շանտանժով համոզել միանալ` Տիրադավ նախկին թեմակալ Գեւորգ Սրբազանին ու նրա առաջնորդությունն ընդունել Մասյացոտն թեմում։

ՔՊ-ամերձ բանագնացի հետ շփումից հետո այս քահանան կորցրել էր իրեն․ Տհաճ զրույց էր ծավալվել զրուցակիցների միջեւ ու երկընտրանքը ոչ հաճելի բաներ են ակնարկել։ Ընդգծեմ` ընդամենը երեք օր առաջ` շաբաթ օրը Մասյացոտն թեմի 19 քահանաների համատեղ հայտարարությամբ իր հավատարմության էր հայտնել Տեր Արտաշեսը նորանշանակ թեմակալ Ռուբեն վարդապետ Զարգարյանին , բայց իրավիճակ էր փոխվել , քանի որ Շիրազլու գյուղի հոգեւոր սպասավոր Տեր Արտաշեսին, ասում են, սպառնացել են սոցցանցային թեմաներով․․․

Սա դեռ չճշտված տեղեկություն է, բայց տհաճ բաներ են պատմում այս կոնտեքստում, ինչը հուսամ կհասցնենք ճշտել․․․

Բարի գալուստ բռնապետիկի ստալինյան ռեժիմ

Էն Դանիել Իոաննիսյանը տենց էլ ինտերնետ չունեցա՞վ՝ էս խայտառակ բռնաճնշումների մասին իմանա, քեյսեր սարքի հարազատ դեսպանների համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее