▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեբուժարանում հիվանդների 100 տոկոսը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անդրադառնալով անցկացված խորհրդարանական ընտրություններին, դրանք համարեց պետական աննախադեպ կազմակերպված հանցագործություն և ներկայացրեց  ընտրական իրավունքի խախտման դեպքերի մի ուսումնասիրություն:

«Մի տեղ կա՝ ժողովրդի 25 տոկոսն օգնությամբ է քվեարկել, մի տեղ ունենք, որ մի տեղամասում, գյուղերից մեկում 130 հոգու օգնել են, իսկ ամենակայֆը, կներեք բառիս համար, որ հոգեբուժարանում Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 100 տոկոսը, բոլոր հոգեկան հիվանդները քվեարկել են Հանրապետականի օգտին»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ նույն ուսումնասիրության համաձայն ընտրողների 5 տոկոսը տեսողության խնդիրներ է ունեցել, քանի որ նրանց քվեարկելու հարցում օգնողներ են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее