▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնգյակից տղան մահացել է

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից տղան այսօր մահացել է, «Երեխան մահացել է անհասության հետևանքով: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր և շնչում էր միայն արհեստական շնչառությամբ», -փոխանցել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Մայիսի 3-ին հնգյակ ծննդաբերած 23-ամյա Լուսինե Պողոսյանի հղիության ընթացքը վարել էին «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները:

Երեխաների ծնունդից հետո մահացել էին երկու աղջիկ երեխաները:

Երեխաները մահացել էին ծայրահեղ անհաստ լինելու հետևանքով, ինչը առաջացրել էր  շնչառական խանգարումներ ու ներգանգային արյունազեղում:

Այժմ հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում են, և մասնագետների խոսքով, նրանց մոտ կա կյունացման միտում:

 

Աղբյուրը՝ aysor.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее