Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակը, ըստ բժիշկների, կայուն է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ արդեն կարող են ասել` աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում:
«Նրանք շարունական խնամք են ստանում, և դեռ երկու ամիս պետք է նույն կերպ շարունակենք: Փոքր չափաբաժիններով, բայց երեխաները սնվում են, նրանք կերակրվում են հատուկ ձևերով և մի փոքր վերականգնել են իրենց քաշը»,- ասաել է Մազմանյանը:
Հիշեցնենք, որ երեխաներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:
Հնգյակից 3-ը` երկու աղջիկը և տղան, մահացել են:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում


