▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնգյակից աղջիկները փոքր-ինչ վերականգնել են քաշը, տղայի մոտ կայունացման միտում կա

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երեք երեխաների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:  ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը հայտնել է, որ երկու աղջիկները սկսել են ավելի շատ չափաբաժնով սնվել և որոշ չափով վերականգնել են իրենց քաշը: Իսկ տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց նրա մոտ էլ վիճակի կայունացման միտում կա:

Հիշեցնենք, որ Մեծամորցի 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Ավելի ուշ նրանցից երկուսը մահացել են:

Նյութի աղբյուրը` Yerkir.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее