Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող հնգյակ նորածիններից աղջիկը օրական արդեն մինչև 5 գրամ մայրական կաթ է խմում: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը:
Հնգյակից երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ տղայինը՝ ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մայիսի 3-ին, ժամը 04։00-ին Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ չորս աղջիկ, մեկ տղա։ Ավելի ուշ 5 նորածիններից 2-ը մահացել էին։


