
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը մեծամորցիների Կարապետյանների ընտանիքին, որն այսօր հնգյակ է ունեցել, կհատկացնի 7.5 միլիոն դրամ՝ յուրաքանչյուրին՝ 1.5 միլիոնական դրամ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը:
7.5 մլն դրամից՝ 2,5 մլն դրամնն ուղղակիորեն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլն-ը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ:
Վերջում Անուշ Դանիելյանը շնորհավորել է ընտանիքին՝ գրելով.« Ճիշտը միանգամից 5 երեխա ունենալն է»:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:


