▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնգյակ լույս աշխարհ բերած Լուսինեն առաջին անգամ տեսել է իր երեխաներին

 

Աննան, Ռոզին, Արան մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից երեքն են: Երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին: Երեխաների մայրը՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանը, իր երեք երեխային տեսել է միայն մայիսի 11-ին:

«Շատ էի սպասում այդ հանդիպմանը: Թաթիկին կպա, անբացատրելի է զգացողությունը, թե ինչ զգացի»,- «Շողակաթ» հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» հաղորդմանն ասել է Լուսինեն:

Ծնվելուց հետո երեխաները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Բժիշկների գնահատմամբ, աղջիկների վիճակը կայուն ծանր է, տղայինը՝ ծայրահեղ ծանր, թեև վերջին օրերին երեխայի վիճակը համեմատաբար կայուն է:

Երեխաների ծնողներն ապրել են հանրակացարանում, այնուհետև վարձով բնակարանում: Երեխաների ծնվելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կարապետյան ընտանիքին ընծայել է  չորս սենյականոց բնակարան՝ իրենց բնակավայր Մեծամորում:

«Իմ առաջնային խնդիրը բնակարանն էր, տեղ չէր լինելու օրորոցները դնելու համար: Երեխաների ծնվելու հաջորդ օրը զանգարահեցին և ասացին, որ բնակարանի խնդիրն իրենք կլուծեն: Գնացինք, տեսանք բնակարանը»,- ասել է երեխայի հայրը՝  Վարդան Կարապետյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее