Life.panorama.am-ը զրուցել է դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ: Այս շրջանում դերասանը զբաղված է նոր նախագծով, որն իրականացվում է ամերիկահայ հեռուստադիտողի համար: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Առաջարկ ստացանք նոր սկետչներ նկարահանել, որը տարբերվելու էր ոլորտում եղածներից: Սրանք շատ համարձակ են, բաց, որոնց ընթացքում հնչող խոսքն էլ խիստ ազատ է: Հնչում են ընդհուպ մինչեւ հայհոյանքներ, որոնք հնարավոր է եթերի ընթացքում փակվեն»,- պատմեց Անդրանիկն ու շարունակեց.
«Այս նախագծի շրջանակում նկարահանում ենք հայտնի եւ անհայտ անեկդոտներ: Նկարահանվում ենք ես, Ռաֆայել Երանոսյանը, Վահագն Գլաստյանն ու Լեւոն Հարությունյանը: Իրականում շատ ծիծաղաշարջ նախագիծ է, որն այստեղի մեր ժողովուրդը կարող է տեսնել համացանցում»:
Անդոն իր բեմական ընկերոջ՝ Ռաֆոյի հետ միասին վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Այնտեղ նրանք մեկնել էին համերգային շրջագայության, սակայն այնքան էլ գոհ չեն վերադարձել.
«Իրականում, մենք մի քանի երգիչ-երգչուհիների հետ մեկնել էինք ՌԴ, որպեսզի 40 քաղաքներում համերգներով հանդես գայինք: Ես ու Ռոֆոն բնականաբար որպես հաղորդավար էինք ներկայանում: Սակայն կազմակերպչական կողմն այնքան վատն էր, որ մենք ստիպված եղանք 17 քաղաքներում ելույթ ունենալուց հետո վերադառնալ: Ռուսաստանում մենք հրաշալի հանդիսատես ունենք, նրանք մեզ շատ ջերմ դիմավորեցին, ի դեպ՝ կրկին ներողություն եմ խնդրում այն քաղաքների բնակիչներից, որտեղ չկարողացանք լինել»,- նշեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում