▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնչել են սուր հարցեր. Լուսինե Բադալյան

«Դատավորների ժողովի կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանի և Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումներում հնչել են նույն սուր հարցերը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Անդրադառնալով Վահրամ Ավետիսյանի՝ դիմումը հետ վերցնելուն՝ Բադալյանն ասաց. «Կարծես թե իր մեկնաբանությունն այն է, որ զգացել էր մեր բացասական դիրքորոշումը։ Ձեզ պիտի հավատացնեմ, քանի որ քվեարկությունը փակ ու գաղտնի է, նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարող կանխատեսել, թե պատգամավորներն ի վերջո ինչպես կքվեարկեն։ Այսօրվա և երեկվա բոլոր թեկնածուների հետ երկխոսությունը որևիցե բանով չի տարբերվել պարոն Ավետիսյանի հետ հանդիպումից։ Ենթադրում եմ, որ պարոն Ավետիսյանի մոտ եղել է այդ տպավորությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее