Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հնարավո՞ր է թքել ժողովրդի տրավմաների վրա ու զոռով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ:
Այսպես էին վարվում կոմունիստական Լեհաստանում։
Լեհ ժողովրդի ցավն ու հիշողությունը արհամարհելով՝ զոռով բարեկամություն էին պարտադրում Արևելյան Գերմանիայի հետ, որը նացիստական անցյալից կոմունիստական ռեժիմի էր անցել
Նույնն է անում, ինչ այսօր անում է ՔՊ-ն․
Գերմանիայի ու Լեհաստանի բարեկամության թեժ պրոպագանդա էին անում։
Արգելում էին հիշեցնել նացիստների կատարած ոճիրները։
Հետապնդում, ճնշում, մարգինալացնում, աշխատանքից հանում էին նրանց, ովքեր դեմ էին կեղծ բարեկամությանը։
«Հակապետական», «ազգայնական» պիտակներ էին կպցնում նրանց, ով դեմ էր իր ցավի վրայից թռնելուն:
Եկեղեցականներին, որոնք պաշտպանում էին ժողովրդի հիշողությունը, վարկաբեկում էին, ձերբակալում։
Օրինակ՝ Կարդինալ Վիշինսկիին։
Իսկ իրական բարեկամությունը սկսվեց միայն այն ժամանակ, երբ Գերմանիան ընդունեց իր մեղքը ու ապաշխարեց։
Շրջադարձը եղավ 1970-ին, երբ Արևմտյան Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը ծնկի իջավ Վարշավայի գետտոյի ապստամբության հուշարձանի առաջ։
Այդ բարեկամությունը հաջողվեց, երբ տապալվեց կեղծավորության ու բռնաճնշումների ռեժիմը։
Հիմա նույնն է Հայաստանում։
Փաշինյանը ուզում է առանց հայերի բարեկամություն պարտադրել։ Թքել է մեր հիշողության ու ցավի վրա։
5000 սպանված, 150 հազար անտուն մնացած՝ այդ «բարեկամության» համար։
Ձերբակալում է նրանց, ովքեր չեն ընդունում կեղծ մերձեցումը։
Հայհոյում է եկեղեցականներին, փորձում նվաճել կաթողիկոսարանը՝ շինծու մերձեցման համար
Մամուլը, հեռուստաստեսությունը, ռադիոն, ռեժիմի կամակատարները սութի բարեկամություն են պրոպագանդում, երբ իմ ու քո հոգին խռով է:
Ու հանուն ինչի՞։
Լեհերի ու գերմանացիների բարեկամության նպատակը աշխատավորական միասնությունն էր՝ հանուն սոցիալիզմի։
Փաշինյանը մեր հույզերը տակնուվրա է անում հանուն Խաչատուր Սուքիասյանի դրամապանակի մեծացման:
Մոռացեք ձեր տանջված պապերին ու երեկ զոհված ջահել զինվորներին, որ Սուքիասյանը ավելի ու ավելի հարստանա»։
Դիտեք նաև՝ |
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստամբուլում երեկ շատ շոգ էր։ Նիկոլը, թերևս, զգում էր այդ շոգի խեղդոցը՝ հատկապես պինդ կոճկված կոստյումի և կոկորդը սեղմող փողկապի առկայությամբ։ Իրոք, արևելյան թեյը չէր խանգարի, որը նա ավելի ուշ կխմի՝ իր աշխարհաքաղաքական «տիրոջ» հովանու ներքո, վերջինիս մեղմ, սակայն դիվական ժպիտի ուղեկցությամբ։ Ինքն էլ կժպտա։ Հոգին կփառավորվի, քանի որ իր բաղձալի նպատակը՝ պետության կազմաքանդումը, արդեն գրեթե իրագործված է։ *** |
«Գիտեք, որ նախագահը թույլտվություն է տվել, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաները կրթություն ստանան այստեղի հայկական դպրոցներում։ Ձեզ համար էլ, կարծում եմ, բարեբախտություն է, որ լավ սիրտ ունեցող մարդու հետ եք հանդիպում։ Տա Աստված՝ հաջողեք։ Վստահ եմ, որ պարոն նախագահն էլ համակարծիք է, ինքն էլ նույն մոտեցումն ունի»,- Թուրքիայում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց հայ համայնքի ներկայացուցիչներից, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն։ Շիրինօղլուն նաև ասաց, որ իրենց համար Թուրքիան մայր հայրենիք է, Հայաստանը՝ հայր հայրենիք։ |
***
«Այն օրը ՀՀ ԱԺ-ում ընդդիմադիրներից մեկն ասում ա՝ վերջն ի՞նչ եք ուզում էս ժողովրդից, իբր՝ ա՛յ դավաճաններ, սրիկաներ, տականքներ, ավելի ճիշտ՝ ա՛յ տականք, ի՞նչ ես ուզում էս ժողովրդից։ Ասացի՝ մի պարզ բան եմ ուզում, որ մենք աշխարհը ճանաչենք»,- Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Մի անգամ ասացի՝ պետք է նայենք՝ ինչ է տեղի ունեցել, ինչի է տեղի ունեցել, ամբողջ Սփյուռքն ու ՀՀ-ի մասը փետն առավ, ընկավ հետևիցս, թե՝ ուրացողը, էս, էն»։ *** |
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարևոր են, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանի ազդեցությունը կա Թուրքիայի վրա, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը դեռ ստորագրված չէ։ Նեգատիվ ազդեցություն զգո՞ւմ եք ընթացքի վրա»։ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև սերտ համագործակցությունը նորություն չէ․ «Մենք ուզում ենք տարածաշրջանում կայունություն ու տևական խաղաղություն հաստատել։ Կարևոր եմ համարում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ու խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ անձամբ կիսելու հնարավորություն ունենամ։ Անձնապես առերես խոսակցությունները կարևոր են»,- ասաց Փաշինյանը։ |
«Մի անգամ ասացի՝ պետք է նայենք՝ ինչ է տեղի ունեցել, ինչի է տեղի ունեցել, ամբողջ Սփյուռքն ու ՀՀ-ի մի մասը փետն առավ, ընկավ հետևիցս, թե՝ ուրացողը, էս, էն»,- Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ շարունակելով, որ մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա ու իրեն անընդհատ վրաերթի են ենթարկում․ «Ինքը չի հասկանում՝ ինչի է անընդհատ ավտոյի տակ ընկնում, որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, չի կարողանում կարդալ ճանապարհային նշանները․․․ Սրա մասին է խոսքը, եկեք դուրս գանք էդ բանից»,- ասաց Փաշինյանը։ |
***
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում է, թե՝ «մենք ոչ թե կորցրել ենք Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանը»։ |
«Հիմա բոլորիս գլխում մի բան է՝ վա՜յ նրանց նպատակը Թուրանն է: Ի՞նչ են ուզում իրենք, ուզում են ՀՀ տարածքով գնան-գա՞ն, թող գնան-գան, վա՞տ է դա: Մենք ենք առաջարկում: Ասում ենք՝ ի՞նչ եք ուզում, ասում են՝ ուզում են գնան արևելք արևմուտք, հյուսիս հարավ: Ասում ենք՝ գնացեք, ինչո՞ւմն ա պրոբլեմը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրականացումը չէ։ Փաշինյանը շարունակել է․ «Մենք ուզում ենք ՀՀ-ն զարգացնենք, օրենք ենք ընդունել ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին։ Թուրքիան էլ ուզում է զարգացնել իր տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի ու Չինաստանի հետ, ուզում է ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենալ, ի՞նչն է անտրամաբանական։ Մենք էդ ամեն ինչին վերնագիր ենք դնում՝ Թուրան ու գնաց՝ վա՜յ, վա՜յ, ուզում են Թուրան»։ *** |
Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, շարունակելով ելույթը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք ասել ենք՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ Դա ի՞նչ է նշանակում, որ փոխադարձ հարգանքի, փոխադարձ իրավազորության, ինքնիշխանության, ճանաչման հիման վրա․․․ Երկրներն էսօր ամեն ինչ անում են, որ բեռնափոխադրումներն իրենց տարածքով տեղի ունենան, մենք ասում ենք՝ եկեք փակենք, որ մեր տարածքով չանցնեն․ տենց չի լինում»։ *** |
Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ ցավալի է ականատես լինել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, որը բազմաթիվ առումներով կարելի է բնութագրել որպես հակաեկեղեցական, հակահայկական, հակապետական և հակաազգային։ Նրա քայլերը հաճախ ուղղված են ազգային արժեքների և ինքնության կազմաքանդմանը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ որդեգրած վերաբերմունքը վկայում է նրա իշխանության կողմից իրականացվող համակարգված հակաեկեղեցական քաղաքականության մասին։ |