▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոցում 18-ամյա ուսանողը հայտնել է, որ իրեն ծեծել են «Դայմոնդ» սրճարանի մենեջերն ու անվտանգության աշխատակիցները

Շամշյան.com-ի տեղեկություններով  օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում «քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա:

Հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության կենտրոնական բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբովյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ, 18-ամյա Հրայր Չալաբյանն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ նույն օրը, ժամը 00:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում գտնվող Դայմոնդ սրճարանում ծեծի է ենթարկվել սրճարանի մենեջերի և անվտանգության ծառայողների կողմից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Չալաբյանը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: 

Մանրանասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее