▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիտլերն ասել էր՝ «ո՞վ է հիշում այսօր հայերին», ահա պատասխանը՝ ամբողջ աշխարհը. Ջորջ Քլունի

Ավելի քան կես դար առաջ Ադոլֆ Հիտլերի «Այսօր ով է հիշում հայերի կոտորածները» արտահայտությանը կինոռեժիսոր, պրոդյուսեր, օսկարակիր դերասան Ջորջ Քլունին պատասխանել է՝ «ամբողջ աշխարհը»: Այս մասին Քլունին հայտարարելլ է երեկ՝ ապրիլի 24-ին, «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ:

«Հայոց ցեղասպանության հիմքում ընկած է դաժանությունը, մի ամբողջ ժողովրդի նպատակադրված բնաջնջումը: Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, իսկ դրանից հետո մենք նորից ու նորից տեսնում ենք դրա կրկնությունը տարբեր տեղերում՝ Երմանիա, Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա: Ես դա տեսել եմ Դարֆուրում մարդկանց կոտրված մարմիններում, կոտրված ընտանիքներում, կոտրված սրտերում: Ես տեսել եմ, թե մարդն իր վատթարագույն դրսևորումներով ինչի է ունակ: Ես մի ուրիշ բան էլ եմ տեսել, մի բան, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը: Ես տեսել եմ խիզախություն ու բարություն, սիրո անհավատալի դրսևորումներ: Այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները: Ես տեսել եմ նաև  խիզախություն եւ բարություն, եւ այսօր մենք մեծարում ենք նրանց լավագույն օրինակները: Եթե ուզում ենք գոյատեւել որպես տեսակ, իրավունք չունենք հայացք թեքել ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից. նրանք փախստականներ չեն, այլ սովորական մարդիկ, մեզ նման: «Ավրորան» խրախուսում է այն մարդկանց, որոնք օգնում են հարյուրավոր մարդկանց. «Մենք հարգում ենք այն 1,5 մլն կյանքերը, որոնք նահատակվեցին 101 տարի առաջ՝ ողբերգությունը իր անվամբ կոչելով Հայոց ցեղասպանություն»,- ասել է դերասանը:

Հիշեցնենք, որ «Ավրորա»-ի դափնեկիրն իր 7 զավակներին կորցրած և 30 հազար երեխա փրկած Մարգարիտ Բարանկիցեն է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее